Ավելի վաղ անհայտ շիա Զուար Իմամ Ռեզա խմբավորումը իր վրա պատասխանատվություն էր վերցրել երկու թուրք օդաչուների՝ Մուրատ Ակպինարի և Մուրատ Ագչայի առևանգման համար: Առևանգողները հույս ունեն, որ օդաչուների առևանգումը կօգնի իրենց ազատել լիբանանցի շիաներին, որոնց ավելի քան մեկ տարի առաջ առևանգել են սիրիացի խռովարարները:
Առևանգումը, սակայն, դեռևս նպաստել է միայն Լիբանանը թուրքերից ազատելուն: Երկրից դուրս է բերվում թուրքական ինժեներական UNIFIL խումբը, արագ տարհանվում են Թուրքիայի քաղաքացիները:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մարուան Չարբելը հայտարարել էր, որ երկիրը ոչինչ չի խնայի Թուրքիայի քաղաքացիների ազատ արձակման համար: Նա նշել է, որ իրենք երաշխավորում են Լիբանանում թուրքերի և մնացած բոլորի անվտանգությունը:











































