ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս Facebook-ի իր էջում գրել էր, թե ԱԺ նիստերից ու քվեարկություններից անհարգելի բացակայող պատգամավորներին կզրկի աշխատավարձից:
Այսօր ԱԺ նախագահին հարցրինք, թե ինչպես է գտնելու անհարգելի բացակայողների, եթե բոլորն էլ բժշկի թուղթ են բերում: «Եթե բժշկի թուղթ են բերում` ես չեմ կարող ստուգել բժշկի թուղթը իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Ես հակված եմ հավատալու, որ դա օբյեկտիվ թուղթ է»,- ասաց նա:
Մեր հարցին, թե այդ դեպքում ճիշտ չէ՞ր լինի, եթե երեք տարի շարունակ բժշկի թուղթ բերող պատգամավորի աշխատունակության հարցը քննարկի ԱԺ նախագահը, Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Դու ոնց որ բժիշկների հետ լավ չես, հա՞»:









































