Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Օբաման ընդմիջում է վերցրել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում

Միացյալ Նահանգները ընդմիջում կվերցնի Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում՝ քննարկելու համար՝ ինչ կարելի է անել դրանք բարելավելու համար: Այս մասին Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա հիշեցրել է, որ «Խորհրդային Միության անկումից հետո ռուս-ամերիկյան փոխհարաբերություններում միշտ տարաձայնություններ են եղել»:

Օբաման ընդգծել է, որ իր պաշտոնավարման առաջին ժամկետում երկկողմանի հարաբերություններում զգալի առաջընթաց է նկատվել: Նա, սակայն, կարծում է, որ երբ Վլադիմիր Պուտինը վերադարձավ նախագահի պաշտոնին, «Ռուսաստանում մեծացավ հակաամերիկյան քարոզչությունը, որը նպաստեց որոշ հին կարծրատիպերի պահպանմանը՝ «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր»:

Օբամայի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում երկու երկրների միջև առաջացել են մի շարք հակասություններ, այդ թվում նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսին Սիրիայի իրավիճակն է և մարդու իրավունքները: Հերթական հակասության պատճառ դարձավ նաև ՌԴ-ի՝ Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելը:

«Այդ պատճառով էլ, հնարավոր է, մենք պետք է դադար տանք՝ հասկանալու համար, թե ուր է շարժվում Ռուսաստանը և ինչ է պատասխանում մեր շահերին: Դա պետք է նաև այն բանի համար, որ երկկողմանի հարաբերությունները լավը լինեն ԱՄՆ-ի, և հույս ունեմ, նաև Ռուսաստանի համար»,- ասել է Օբաման:

Ինչ վերաբերում է Օբամայի և Պուտինի անձնական հարաբերություններին, ԱՄՆ նախագահն ասել է, որ, ի հեճուկս որոշ պնդումների, «դրանք վատը չեն»: «Հաճախ դրանք կառուցողական են լինում: Ես գիտեմ, որ լրագրողները սիրում են ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես են իրենց պահում քաղաքական գործիչները, և երբեմն թվում է, որ Պուտինը նստած է ինչպես հոգնած աշակերտը՝ դասարանի վերջին նստարանին: Սակայն իրականությունն այն է, որ մեր քննարկումները հաճախ են արդյունք տալիս»,- ընդգծել է Օբաման:

ԱՄՆ-ը նախագահն ասել է, որ չնայած հետաձգել է իր այցը Մոսկվա, սակայն կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

Օբաման նաև ճիշտ չի համարում Սոչիի օլիմպիադան բոյկոտելու գաղափարը, հաղորդում է Apsny.ge-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում