Ավստրալացի քաղաքական գործիչ Ստեֆանի Բանիստերը իր թեկնածությունը հանել է խորհրդարանական ընտրություններից, որի քարոզարշավի ընթացքում նա իսլամն անվանել է «երկիր», հայտնում է NEWS.com.au-ն:
Բանիստերն իր թեկնածությունն առաջադրել էր ազգայնական One Nation կուսակցությունից Քվինսլենդ նահանգից:
Կուսակցության հիմնադիր Պաուլինա Հենսոնի խոսքով՝ Բանիստերը դեռ պատրաստ չէ պայքարելու Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում տեղի համար:
Բանիստերը հարցազրույցներից մեկում շփոթել էր Ղուրանը հարամի հետ, այսինքն` շարիաթի արգելող գործողությունների հետ, ու մի շարք անճշտություններ թույլ տվել իրեն:
Ավստրալիայում խորհրդարանի ընտրությունները նշանակված են 2013թ. սեպտեմբերին:









































