Saturday, 04 07 2026
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան

Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները Սիրիայում որոշակիորեն համաձայնեցված են

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց Սիրիայի վերջին զարգացումների մասին:

– Սարգիս, ընդհանուր ի՞նչ իրավիճակ է Սիրիայում՝ վերջին զարգացումներից հետո: Կառավարական զորքերը կարծես հաջողություններ են գրանցում Հալեպ քաղաքում, Թուրքիայի նախագահ Էրդողանը իր հերթին հայտարարել է, որ այո, իրենց նպատակը Ասադի ռեժիմը տապալելն է, ինչին ռուսական կողմը ոչ այնքան կոշտ արձագանք է տվել:

– Իրավիճակը, ինչպես լարված եղել էր, այդպես էլ շարունակում է մնալ՝ դրսևորվելով առանձին ռազմական բախումների տեսքով: Որոշակի իրողություն է փոխվում, որովհետև կառավարական ուժերը հաջողություն են արձանագրում Հալեպի արևելյան հատվածներում, որոշակի առաջխաղացում կա: Այդ առաջխաղացումը նկատվում է նաև քաղաքից դուրս՝ ալ-Բաբի ուղղությամբ: Այնտեղ բնակավայրեր կան, որոնք ընդդիմադիրների վերահսկողության տակ էին, բայց կառավարական ուժերը Հալեպից հետո կարծես իներցիայով հաջողություններ արձանագրեցին նաև այդ բնակավայրերում:

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, այստեղ ես նոր բան չեմ տեսնում, որովհետև Էրդողանը միշտ էլ հայտարարում էր, որ իրենց նպատակը Սիրիայի ներկայիս վարչակարգը փոխելն է՝ Բաշար ալ-Ասադի տապալումը: Բայց այստեղ ես որոշ ուղերձ եմ տեսնում՝ ուղղված այն ուժերին, որոնք կռվում էին Հալեպում: Էրդողանի այս հայտարությունը ուղերձ էր այդ ուժերին, որ այսպես թե այնպես Սիրիայում թուրքական ռազմական ներկայության և ընդհանրապես Անկարայի նպատակը հենց Բաշար ալ-Ասադի տապալումն է՝ անկախ նրանից, թե Հալեպն ում ձեռքում կլինի: Դրանք այն ուժերն էին, որոնք վերջին շրջանում, կարծես, տանուլ էին տալիս ռազմական գործողությունները:

– Իսկ թուրքական զորքերն ուղղակիորեն մասնակցո՞ւմ են Հալեպի կռիվներին:

Հալեպ քաղաքում՝ միանշանակ ոչ, բայց Հալեպ նահանգում՝ այո: Թուրքական զինուժը Սիրիա է մտել հենց Հալեպ նահանգից: Այդպես նրանք առաջ են գալիս, հիմա բախումները, թուրքական զինուժի ակտիվ մասնակցությամբ, տեղի են ունենում ալ-Բաբ քաղաքի մատույցներում:

– Թուրքիայի ռազմական ներխուժումից մի քանի ամիս է անցել: Այսօր դրա նպատակը պա՞րզ է: Թուրքիան ունի՞ հեռուն գնացող նպատակներ, ինչպես մենք էինք ենթադրում:

– Այո, այստեղ կան կարճաժամկետ և երկարաժամկետ հաշվարկներ: Իհարկե, հիմնական նպատակն այն է, որ քրդերին չթողնեն միավորվել:

– Տարածքային հավակնություններ կա՞ն:

– Էրդողանը, իհարկե, աչքի է ընկնում արտասովոր մտածելակերպով և վարվելակերպով, բայց չեմ կարծում, որ իրերի ներկայիս դասավորության պայմաններում Թուրքիան տարածքային ինչ-որ հավակնություններ ունենա: Թերևս կարելի է նշել այն, որ անվտանգության գոտի է ստեղծում, բայց այդ առումով Անկարան որոշակի դժվարությունների առաջ կանգնեց Սիրիայի տարածքում: Նկատի ունեմ անվտանգության գոտի, որը նաև կվերահսկվեր թուրքական զինուժի կողմից, և հնարավոր կլիներ խուսափել օդային հարվածներից, որն ակտիվ իրականացնում էր ռուսական օդուժը: Բայց կրկնում եմ՝ հիմնական նպատակը չթողելն էր, որ քրդերը միավորվեն այդ տարածքներում, և ձևավորվի այսպես կոչված՝ Ռոժավան՝ սիրիական Քուրդիստանը: Այդ պատճառով էլ թուրքական զինուժը ակտիվորեն ներգրավվել է սիրիական հակամարտությանը:

Կարծում եմ՝ երկրորդ տեղում Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն է, ինչպես որ հայտարարել է Էրդողանը:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կեցվածքը այս հարցում՝ ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումներից հետո: Եթե Էրդողանն այս հայտարարությունն աներ մեկ տարի առաջ, պարզ է, թե ինչպես կարձագանքեր Ռուսաստանը: Հիմա իրավիճակը, կարծես, փոքր-ինչ փոխվել է:

– Թերևս ես համաձայն եմ: Ճիշտ եք, որ եթե դա մեկ տարի առաջ լիներ՝ ինքնաթիռի խոցման ժամանակ, ապա Մոսկվան նման կերպ չէր վարվի, և արձագանքը կտրուկ կլիներ՝ հատկապես կապված թուրքական զինուժի ներխուժման հետ: Բայց ես տեսնում եմ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները որոշակիորեն համաձայնեցված են, որովհետև պատահական չի, որ ընդդիմադիրները առաջ են գնում թուրքական զինուժի աջակցությամբ, ռուսական օդուժի կողմից օդային հարվածներ, մեծ հաշվով, տեղի չեն ունենում: Թուրքիայի աջակցության տակ գտնվող որոշ խմբավորումներ կային, որոնք մինչև Հալեպի այդ հատվածներում ակտիվ ռազմական գործողությունները պարզապես վայր դրեցին զենքերը և հեռացան, այսինքն՝ այստեղ ևս թուրքական միջամտությունը նկատվել է, համաձայնությունը այն առումով է, որ Հալեպում թուրքամետ ուժերը դիմադրություն ցույց չտան և չաջակցեն ընդդիմությանը: Այսպիսով, ես նկատում եմ համաձայնություն ռուսական և թուրքական իշխանությունների գործելաոճում, պահվածքում՝ սիրիական զարգացումների համատեքստում:

– Իսկ ընդհանրապես ի՞նչ է փոխվել հակամարտության մեջ՝ սեպտեմբերի, հոկտեմբերի համեմատ: Իրադրությունն ավելի՞ է բարդացել, թե՞ տեսանելի են իրավիճակի հանգուցալուծման ինչ-որ նշույլներ:

– Ինչպես նշեցի վերևում՝ բարդ իրավիճակն ինչպես կար, այնպես էլ մնացել է: Պարզապես կան մի քանի իրողություններ, օրինակ՝ կառավարական ուժերը վճռական են տրամադրված Հալեպում և ցանկանում են մաքրել քաղաքը:

– Ամեն դեպքում Ասադը վերջնական հաղթանակ չի տարել Հալեպում:

– Ոչ, իհարկե՝ ոչ, քանի որ այնտեղ թաղամասեր կան, որտեղ դեռևս ընդդիմադիրներն են վերահսկում իրավիճակը, և դժվար է ասել, թե ինչպես կընթանան զարգացումները այդ հատվածներում:

Օրինակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Հալեպում Բաշար ալ-Ասադի հաղթանակը ոչինչ չի փոխի ռազմավարական իմաստով: Դուք ի՞նչ եք կարծում, Հալեպում Ասադի հաղթանակից հետո ուժերի բալանսը կփոխվի՞:

Ես էլ եմ կարծում, որ դժվար թե ինչ-որ իրողություն փոխվի ստրատեգիական առումով: Ճիշտ է, Հալեպը առանձնանում էր մյուս մարզկենտրոններից. Հալեպը երկրի երկրորդ խոշոր քաղաքն է, այստեղ բավական լուրջ ռեսուրսներ էին կուտակված, Հալեպը ինքնին հետաքրքրում էր կառավարական ուժերին, և իհարկե, սա կնպաստի նրան, որ կփոխվեն տրամադրությունները, որ Ասադը այս ծանր իրավիճակում կարողանում է ազատագրել կարևորագույն մարզկենտրոններից մեկը: Բայց ընդհանուր առմամբ՝ չեմ կարծում, որ էական փոփոխություններ են եղել՝ Սիրիայի ճակատագրի կանխորոշման առումով, առավել ևս՝ մարտերը հիմա շարունակվում են և կշարունակվեն:

– Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը և վարչակազմի առաջիկա փոփոխությունը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդի Սիրիայի ճակատագրի և կարգավորման հեռանկարի վրա:

– Քանի որ որոշակիորեն պատկերացնում ենք, թե հանրապետականներն ինչպես են ընդհանրապես իրականացնում իրենց քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, գուցե նկատվի Միացյալ Նահանգների որոշակի ակտիվություն՝ թեկուզ ռազմական գործողություններին առավել ակտիվ մասնակցության տեսքով, բայց իմ կարծիքով՝ Միացյալ Նահանգները մեծ հաշվով կշարունակի պահպանել իր պասիվ կեցվածքը, ինչպես իրեն ցուցադրեց սիրիական հակամարտության ընթացքում: Կան այսպես ասած՝ անցանկալի երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, որը ակտիվորեն մասնակցում է Սիրիայի ռազմական գործողություններին, և ԱՄՆ-ին ձեռնտու է, որ կողքից դիտորդի կարգավիճակով նայի, թե ինչ ռեսուրսներ է Մոսկվան ծախսում Սիրիայում: Ինձ թվում է՝ Միացյալ Նահանգները դեռևս կշարունակի գործել այդ կարգավիճակով:

– Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր բարելավումը դրականորեն կազդի՞ Սիրիայի խնդրի լուծման վրա:

– Գուցե դա իր դրական ազդեցությունն ունենա սիրիական հակամարտության կարգավորման հետագա փուլերում, բայց քանի որ հիմա դեռևս այն փուլում ենք, որ հանգուցալուծման մասին խոսելը վաղ է, կդժվարանամ պատասխանել: Մերձավոր Արևելքը վերածվել է եռացող մի կաթսայի, կրակն անընդհատ սաստկանում է և կաթսայի հեղուկն էլ անընդհատ ավելացվում է: Տեղի է ունենում երկար պրոցես, որը դժվար թե շատ արագ հանդարտվի:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում