Wednesday, 08 05 2024
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ

Եթե Հայաստանում ներմուծելու մոնոպոլիայից անցնեն արտահանելու մոնոպոլիա` տնտեսությունը կզարգանա

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն այսօր լրագրողների հետ խոսեցին մոնոպոլ իրավունքի մասին:

«Մեր երկրում գոյություն ունի Մրցակցության պաշտպանության մասին օրենք, բայց չկա հակամենաշնորհային օրենք, եթե խնդիրը դիտարկում ենք մրցակցության պաշպանության տեսանկյունից` սա ենթադրում է, որ կարող է լինել մենաշնորհային տնտեսություն, բայց չլինի գին թելադրող»,- նշեց Վիլեն Խաչատրյանը:

Նրա կարծիքով` մեզ մոտ ներմուծման մոնոպոլիաներ են: Եթե Հայաստանում ներմուծելու մոնոպոլիայից անցնեն արտահանելու մոնոպոլիա` տնտեսությունը կզարգանա: Պետք է գաղափարական կողմը փոխել այնպես, որ ներքին մոնոպոլիաները, ընդհակառակը` արտաքին դաշտ տեղափոխվեն: «Մեր մոնոպոլիաները հակազդող ուժ կարող են լինել դրսի հզոր ֆիրմաների դեմ: Խնդրին պետք է նայել ոչ միայն ներմուծման, այլ նաև արտադրական ոլորտի մոնոպոլիաների տեսանկյունից»:

«Այն փողերը, որ կուտակվում են մի խումբ մոնոպոլիստների մոտ` անմաքուր փողեր են, որովհետև դրանք մյուս քաղաքացիների հաշվին են կուտակվել: Այդ գումարների մի մասը տալիս են իրենց բարձր հովանավորյալներին` միշտ կապ պահելու համար, մի մասը ծախսում են թիկնապահներ վարձելու համար, մի մասն էլ իրենց հաճույքների համար: Այսպիսի գումարները երբ շատանում են, դրանք պահելու համար վախ, դեպրեսիա է առաջանում: Քրտինքով վաստակած գումարների դեպքում` նման բան չկա»,- նշեց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

Նրա կարծիքով` վերջին քսան տարիներին հայ ժողովուրդն ականատես է լինում դեպրեսիայի, վախի ու անօրինականության:

«Ժամանակն է, որ ակտիվ հասարակական օղակները սկսեն պայքարել, որ մոնոպոլիաներ չլինեն Հայաստանում»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:

Բանախոսների կարծիքով` անձերը մեղավոր չեն, համակարգն է այդպիսին: «Նախագահներին մինչև նախագահ դառնալը ճանաչել եմ, արժանի, լավ մարդիկ են եղել, հենց իշխանության են եկել` կործանվել, փչացել են: Համակարգն է այդպիսին»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում