ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Մինսկում, տեղեկացնում է կազմակերպության գործադիր քարտուղարությունը:
Արարողության նախօրեին Մինսկում տեղի կունենա նաև ԱՊՀ Համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվի նախագահների հանդիպման օրակարգը:
Մշտական ներկայացուցիչների խորհրդի՝ օգոստոսի 20-ին Մինսկում տեղի ունենալիք նիստին Խորհրդի անդամները ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի հետ պետք է կազմավորեն Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգերը:
ԱԳ նախարարների խորհրդի նախնական օրակարգում 20 փաստաթղթի օրինագծեր են ներառված, որոնց թվում է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ռազմավարությունը:
Փաստաթղթերի ծրագրերի մեծ մասն արդեն համաձայնեցվել է ԱՊՀ անդամ երկրների փորձագիտական խմբերի ներկայացուցիչների հետ և միջպետական համաձայնեցման փուլում է:
Պետությունների ղեկավարների խորհրդի նախնական օրակարգը 18 հարց է ներառում: Դրանցից ԱԳ նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու հարցը:
ԱԳ նախարարների խորհուրդը կքննարկի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը:









































