Ուղղաթիռներ կառուցող Sikorsjy ընկերությունը հայտնել է արհեստական ինտելեկտով ուղղաթիռների մշակման մասին: Դրա վերջնական նպատակը կառավարման ավտոնոմ համակարգ ստեղծելն է:
Matrix ծրագրի մշակողները ցանկանում են մարդուն ամբողջությամբ բացառել ուղղաթիռի կառավարման գործընթացից, հաղորդում է Defense News-ը: Ինժեներական աշխատանքների համար պատասխանատու ընկերության փոխնախագահ Մարկ Միլերի խոսքով՝ ավտոնոմ համակարգերի հուսալիությունը պետք է մեծացնել առնվազն 100 անգամ:
Ծրագիրը փորձարկելու համար ինժեներները «վերազինել են» S-76 քաղաքացիական ուղղաթիռը: Առաջին թռիչքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, երկրորդը՝ մեկ շաբաթ անց, սակայն ժամանակի ընթացքում նախատեսվում է ամեն օր փորձարկում իրականացնել:







































