Լեհաստանում ներողություն են խնդրել վիրավորական պաստառի համար, որը հայտնվել էր Պոզնան քաղաքի մարզադաշտում՝ լիտվացիների թիմի հետ հանդիպման ժամանակ: Ներողություններով հանդես է եկել մարզադաշտի կայքը՝ lepszypoznan.pl-ը, հաղորդում է Delfi.it-ն:
«Լիտվացինե՛ր, մենք ներողություն ենք խնդրում այդ ցուցապաստառի համար: Դրա հետևում կանգնած են մի խումբ ֆուտբոլային խուլիգաններ, իսկ Պոզնանի բնակիչների մեծամասնությունը համաձայն չէ դրան»,- գրված է կայքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին լեհական Лех և լիտվական Жальгирис թիմերի ֆուտբոլային հանդիպման ժամանակ լեհ երկրպագուները մեծ պաստառ են ունեցել՝ «Լիտվացի՛ տականք, ծնկի՛ իջիր լեհ պարոնի առջև» մակագրությամբ:











































