ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով հանձնաժողովը Apple-ի արտոնագրերի խախտման պատճառով արգելք է դրել Samsung-ի մի շարք արտադրանքների ներկրման վրա: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Ներկայացված հայցում Apple կորպորացիան մեղադրել էր Samsung-ին իր 6 արտոնագրերը խախտելու համար: Դատարանը, սակայն, հայցվորի պահանջը բավարարել է ներկայացված կետերից երկուսով: Թե կոնկրետ որ սարքերի վրա է տարածվում արգելքը՝ չի հստակեցվում:
Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի 60 օրից: Մինչ այդ Օբամայի վարչակազմը կարող է կասեցնել որոշումը:
Samsung-ում հանձնաժողովի որոշումը «հիասթափեցնող» են համարել, սակայն ընդգծել, որ արդեն միջոցառումներ են ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան շարունակել ԱՄՆ տարածքում ընկերության բոլոր արտադրանքների իրացումը:








































