«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է տրանսֆերային առաջարկ ներկայացնել Մադրիդի «Ռեալ»-ին Լուկա Մոդրիչի համար, հայտնում է The Guardian-ը:
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանին «Յունայթեդ»-ը դիտարկում է որպես Սեսկ Ֆաբրեգասի այլընտրանք, ով հրաժարվեց տեղափոխվել անգլիական ակումբ: «Ռեալ»-ը խաղացողի տրանսֆերը գնահատում է 25 մլն ֆունտ:
Նշենք, որ «Ռեալ»-ը Մոդրիչի տրանսֆերը ձեռք է բերել նախորդ ամառ 25 մլն ֆունտի դիմաց, իսկ մի քանի օր առաջ Կարլո Անչելոտին հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում բաց թողնել խաղացողին:








































