Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն այսօր հայտնել է այն խաղացողների անունները, ովքեր հնարավորություն կստանան մասնակցել Էկվադորի հավաքականի դեմ խաղին, որ կկայանա օգոստոսի 14-ին:
Հավաքական են հրավիրվել մի շարք երիտասարդ խաղացողներ` Իսկոն, Տիագոն, Ինյիգո Մարտինեսը, Կոկեն ու Տելյոն: Փոխարենը հրավեր չեն ստացել մի քանի առաջատար խաղացողներ` Ալոնսոն, Չավին, Բուսկեցը, Պիկեն, Պեդրոն, Տորեսը, Վիլյան:
Դարպասապահներ` Կասիլյաս, Վալդես, Ռեյնա
Պաշտպաններ` Ռամոս, Արբելոա, Ալբիոլ, Ինյիգո Մարտինես, Ասպիլիկուետա, Խորդի Ալբա
Կիսապաշտպաններ` Իսկո, Խավի Մարտինես, Տիագո Ալկանտարա, Կոկե, Ֆաբրեգաս, Ինյեստա, Կասորլա, Խեսուս Նավաս, Դավիդ Սիլվա
Հարձակվողներ` Նեգրեդո, Լյորենտե, Տելյո








































