Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը չի պատրաստվում հեռանալ ակումբից:
«Չեմ մտածել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիա»-ից հեռանալու մասին: Ես առաջարկներ էլ չեմ ունեցել: Տեղափոխության մեջ իմաստ չեմ տեսնում:
Թիմի հետ մի քանի տիտղոսներ եմ նվաճել և մենք հանդես ենք եկել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում: Բունդեսլիգայում նման հաջողության միայն «Բավարիա»-ն է հասել: Ես երջանիկ եմ Դորտմունդում, իսկ դա ամենակարևորն է»,- Bild-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:









































