Քութայիսում կկառուցվեն այլընտրանքային էներգիայի աղբյուրներ՝ քամու էլեկտրակայաններ: Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Քութայիսի քաղաքապետ Դմիտրի Կոպալիանիի հետ հանդիպումից հետո:
Trend գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը փակ է եղել լրագրողների համար:
Ինչպես հանդիպման ավարտին նշել է նախարարը, քամու էլեկտրակայանների հանդեպ տեղի իշխանությունների հետաքրքրությունը մեծ է: «Քութայիսում կկառուցվեն քամու էլեկտրակայաններ: Փորձնական նախագիծ է ծրագրվում իրականացնել Գորիում, որտեղ կայանի շինարարությունը կավարտվի առավելագույնը մեկ տարուց»,- նշել է Կալաձեն:









































