Հավի ձվերի շուկայական գների նվազումից դժգոհ ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ 100 հազար ձու կոտրելով Բրետանում գտնվող հարկային ծառայության շենքի մոտ:
Դժգոհ ֆերմերները պահանջում են ձվերի արտադրությունը կրճատել 5 տոկոսով: Այդ պահանջը հիմնավորված է նրանով, որ մեկ կիլոգրամ ձվի արժեքը կրճատվել է 0.75 եվրոյով՝ այն դեպքում, երբ այդքան ձվի արտադրության համար ծախսվում է 0.95 եվրո:









































