Եգիպտոսի իշխանությունները պետք է հրատապ կերպով սկսեն համախմբել հասարակության և քաղաքական բոլոր ուժերին՝ կյանքը ժողովրդավարական նորմերին վերադարձնելու և նոր ընտրություններ անցկացնելու նպատակով: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Ժողովրդավար ուղիով Եգիպտոսում ընտրված առաջին նախագահի տապալումը երկրի զարգացման ակնհայտ ձախողում է»,- ասել է նա իր հեղինակային հոդվածում, որը հրապարակվել է լոնդոնյան Financial Times-ում: Գյուլի խոսքով՝ առաջացած խնդիրները պետք է լուծվեին ժողովրդավարական մեխանիզմների միջոցով:
Գյուլը կարծում է, որ ներկայում Եգիպտոսում ստեղծվել է անհանգստություն առաջացնող իրավիճակ, ինչը չի կարող երկար շարունակվել:
«Հասարակության հետագա պառակտումը կանդրադառնա Եգիպտոսում և ողջ տարածաշրջանում իրադարձությունների ապագա զարգացման վրա»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահն առաջարկել է 4 քայլից բաղկացած պլան, որը կոչված է կայունացնելու Եգիպտոսում տիրող իրավիճակը: Դրանք են՝ շուտափութ վերադարձը դեպի ժողովրդավարություն, ապագա ընտրություներին բոլոր քաղաքական, Գյուլի խոսքով, առաջացած խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարական մեխանիզմների միջոցով, նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի և մյուս քաղաքական առաջնորդների ազատ արձակում, ինչպես նաև բոլորի կողմից ակցիաների անցկացումից հրաժարում:









































