Ֆրանսիացիների մեծ մասը հանդես է գալիս բուհերում հիջաբ կրելու արգելքի օգտին. այսպիսին են հարցման արդյունքները, որ անցկացվել է երկրի խորհրդարանում այդ հարցով օրինագծի քննարկման նախօրեին:
Գործող օրենքի համաձայն՝ արգելվում է հիջաբ կրել դպրոցներում, իսկ նիկաբ (ծածկում է միայն դեմքը)՝ բոլոր հասարակական վայրերում՝ գրում է russian.rt.com-ը:
Ուսումնասիրելով Ինտեգրացիայի բարձրագույն խորհրդի հաշվետվությունը՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը խորհրդարան օրինագիծ է մտցրել, որն արգելում է հիջաբներ, ինչպես նաև կրոնական պատկանելության խորհրդանշաններ կրել բուհերում ու մասնավոր ձեռնարկություններում, ինչպես նաև այն վայրերում, որոնք հանդիսանում են հանրային օգտագործման (օրինակ՝ խանութներում):
Վերջին կետը արժանացել է հարցվածների 84%-ի հավանությանը, իսկ 63%-ը հանդես է եկել փողոցներում հիջաբ կրելու դեմ՝ գրում է Le Figaro-ն:










































