«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին մկանային վնասվածք է ստացել International Champions Cup մրցաշարի շրջանակներում կայացած «Լոս-Անջելես Գելեքսի»-ի դեմ խաղում:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը աջ ոտքի ձկնամկանի վնասվածք է ստացել:
Իտալիա վերադառնալուց հետո «Միլան»-ի բժիշկները մի շարք թեստեր կանցկացնեն` վնասվածքի աստիճանը պարզելու նպատակով: Նախորդ մրցաշրջանում Բալոտելին 12 գոլ է հեղինակել Ա Սերիայի շրջանակներում անցկացրած 13 հանդիպումներում:









































