Հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի կառավարության դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երեկ կիրակի օրվա համար նշանակվել էր հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ թեկնածուների օգտին նախնական քվեարկության արշավի ավարտը, սակայն Ռոսարիոյում բնակելի տան պայթյունից հետո քաղաքական գործիչները չեղյալ են հայտարարել արշավի վերջնական հանրահավաքները, ինչը դժգոհության ալիք է առաջացրել:
Որպես հիմնական կարգախոս ցուցարարներն ընտրել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթից հատվածներ՝ «Եկե´ք թափահարենք»: Ցուցապաստառներին գրված են կոռուպցիան դատապարտող բառեր, սղաճը կանգնեցնելու և նախագահի իշխանությունը վերահսկելու պահանջներ:









































