Քեմերոն Դիասը շատ է աշխատում. աշնանը կթողարկվի նրա մասնակցությամբ «Խորհրդականը» ֆիլմը, այժմ նկարահանվում է «Ուրիշ կին» ֆիլմը, իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, որ դերասանուհին պայուսակների և կոշիկների հավաքածու կստեղծի ֆրանսիական մի բրենդի համար:
Դրանից բացի, Քեմերոնը հասցնում է բարեգործական երեկոներ և նորաձևության ցուցադրություններ այցելել: Զարմանալի չէ, որ այս գրաֆիկով նա անձնական կյանքի համար ժամանակ չի ունենա: Սակայն լուրեր են պտտվում, թե Դիասը որոշել է վերջ դնել իր միայնակ կյանքին և իր համար փեսացու գտնել:
Ցավոք, իր երազանքների տղամարդուն գտնելու Դիասի բոլոր փորձերն անհաջող են անցնում: Այս անգամ նա որոշել է դիմել իր ընկերուհուն՝ Քելլի Ռիփային: Քեմերոնը հույս ունի, որ լրագրողը կկարողանա իրեն հարմար կյանքի ընկեր գտնել:
Ինչ վերաբերում է ապագա փեսացուի նկատմամբ առաջադրված պահանջներին, ապա նա պետք է ատլետիկ կազմվածքով տղամարդ լինի: Ընդ որում, պարտադիր չէ, որ նա հարուստ, հայտնի լինի կամ որևէ կապ ունենա շոու-բիզնեսի հետ:
Դերասանուհուն մոտ գտնվող աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Դիասը վստահելի տղամարդ է փնտրում, ում հետ կկարողանա ապրել կյանքի մնացած մասը:
Քեմերոնն ասել է Քելլիին, որ հոգնել է արագ ավարտվող սիրավեպերից և լուրջ հարաբերություններ է ցանկանում: Նրա խոսքերով՝ երազում է ամուսնանալ և ընտանիք ունենալ:








































