Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի ղեկավարի պարտականությունները վայր դնելուց հետո մտադիր է մնալ քաղաքականությունում, չնայած, ընդունել է, որ հիմա ինքը զբաղվելու ոչինչ չունի:
Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին: Ըստ սահմանադրության՝ Սաակաշվիլին չի կարող դրանցում մասնակցություն ունենալ, քանի որ 2008-ին նա արդեն ընտրվել է երկրորդ պաշտոնավարման համար: Անցած տարվա հոմտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը սպառել է իշխող կուսակցության դիրքերը և դարձել է ընդդիմության: Սակայն Սաակաշվիլին պահպանել է նախագահական պաշտոնը, չնայած, որ նրա ազդեցությունը երկրում զգալի նվազել է:
«Առաջին հերթին, ես մնում եմ քաղաքականության մեջ: Ես մեծ պոտենցիալ եմ զգում, մենք շատ ակտիվ կողմնակիցներ ունենք: Կարևորը՝ մեծ նախագիծ կա, որը մենք ավարտին չենք հասցրել»,- ուկրաինական ZIK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սաակաշվիլին:
Բնութագրելով իր վիճակը՝ նախագահը նշել է, որ իր վիճակը ավելի շատ վաստակավոր թոշակառուի է նման:











































