Monday, 08 06 2026
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ

Վրաստանի դեպքերը Լիլիթ Գալստյանին հիշեցրել են Մարտի 1-ը

Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ այսօր ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, թե լրահոսից ընդգծել է, որ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթեր էր տրամադրել ընդդիմությանը:

«Տպավորությունս այնպիսին է, որ մի բան բեկվում է։ Ինչպես Բուրջանաձեն նկատեց՝ դա իրենց փոքրիկ հաղթանակն է։ Լրահոսից նաև ֆիքսեցի, որ մինչ օրս տարբեր բևեռներում գտնվող քաղաքական գործիչները կարծես թե միավորվելու ազդակ ունեն»,- նկատեց Լիլիթ Գալստյանը։

Նրան դուր չէր եկել այն հանգամանքը, որ Վրաստանում պոռթկումի ալիքը բարձրացել էր այն ժամանակ, երբ Սահակաշվիլին գտնվել է Հունգարիայում: «Ես մարդկայնորեն չէի ցանկանա, որ, երբ իմ երկրի նախագահը բացակայի, ընտանիքում մեջքից հարված հասցնեն։ Ես սիրում եմ իմ ընդդիմախոսների և հակառակորդների հետ ճակատ ճակատի և բաց տեքստով խոսել։ Մյուս կողմից էլ, երբ առիթ է լինում համեմատվել Վրաստանի ժողովրդավարության, կոռուպցիայի և տնտեսության ձեռքբերումների հետ՝ տեսնում ենք, որ Վրաստանը շահեկանորեն առաջ է:

Եվ առաջընթացի ֆոնին ընդվզման այս ալիքը ստիպում է ինձ մտածել՝ սա բարեփոխմա՞նն է միտված, թե՞ պարզ իշխանական և աթոռի կռիվ է։ Չգիտեմ, ես ինքս նման հարց ունեմ»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը:

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները նրան ակամայից հիշեցրել են նաև Մարտի 1-ը: «Երբ տեսա իշխանության և ընդդիմության ընդհարումը, փայտե ձողեր և այլն, այդ ամենին կողքից նայելը սարսափելի էր, մանավանդ երբ Մարտի 1-ը ենթագիտակցորեն նստած է մեր մեջ: Չէի ցանկանա, որ մեր երկրում այդ ամենը կատարվի` հայը հայի դեմ զենք բարձրացնի, ուժ կիրառի, ինչպես նաև չէի ցանկանա, որ այդ ալիքը մեր երկրում լինի։ Ուզում եմ հավատալ, որ քաղաքական երկխոսությունը խորքային կլինի, բովանդակություն կունենա և իշխանության պարզ բաժանման շուրջ չի լինի, այլ՝ պետության և ազգային օրենքի»,- հույս հայտնեց Լիլիթ Գալստյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում