Ապար անունով ազատամարտիկն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում դիմեց ներկաներին` ասելով, որ այսօր գլխավոր խնդիրը ոչ թե Ադրբեջանի հետ հակամարտությունն է, այլ երկրի ներսում ահագնացող թշնամին:
Նա անդրադարձավ նաև գենդերի վերաբերյալ նախագծին և քննադատեց օրենքի ընդունումը. «Պինդ մնացեք, ժողովուրդ, մենք ամեն փորձության դարեդար դիմացել ենք ու էլի կդիմանանք, հաղթանակը մերն է: Ով իրեն հայ է համարում, թող չալարի, ազգի հարցն է դրված, ուրիշ ոչ մեկը մեր փոխարեն չի լուծի մեր հարցերը»:
Ազատամարտիկը հորդորեց նաև մնալ ժողովրդի կողքին և միասին տեր կանգնել Հայաստանին:











































