Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքին ելույթ ունեցավ նաև գրականագետ Աբգար Ափինյանը: Նա իր խոսքում նշեց, որ Երևանի գրողների միությունը ազատամարտիկների կողքին է. «Բոլոր ժամանակներում ազատամարտիկն ու գրողը եղել են կողք կողքի և մենք չենք ընդունում նրանց, ովքեր վախից փախչում են, ամոթից թաքնվում են, չեն երևում ժողովրդի առաջ ու չեն կարող ժողովրդի առաջ երկու խոսք ասել»:
Նա, դիմելով ազատամարտիկներին, ասաց, որ իրենց պայքարն ազնիվ է, սիրտը` բարի և բոլոր հասարակական կազմակերպությունները սատար են կանգնում ազատամարտիկներին. «Ես այսքան ազնիվ մարդ չեմ տեսել, որքան որ ազատամարտիկներն են: Մենք միշտ ձեր կողքին ենք և աշխատելու ենք ձեզ հետ միասին»:
Աբգար Ափինյանն ընթերցեց նաև Ալեքսանդր Ղումաշյանի հեղինակած մի բանաստեղծությունը, որը նվիրված է բոլոր զոհված ազատամարտիկներին: