Չինական կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Լյու Տենանը մեղադրվել է կաշառակերության մեջ և հեռացվել է բոլոր պետական պաշտոններից այն բանից հետո, երբ համացանցում նրան վարկաբեկող նյութ է հայտնվել, գրում է Associated Press-ը:
Տնտեսական ծրագրավորմամբ զբաղվող Լյու Տենանը Չինաստանի կառավարության կողմից մեղադրվել է կաշառակերության և լիազորությունների չարաշահման մեջ: Պետական պաշտոնյայի մեղքն ապացուցող նյութերը հրապարակվել են չինացի հայտնի լրագրող Լո Չանպինի բլոգում:
Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանում համացանցից ստացված տվյալներն աշխատանքից այսպիսի բարձրաստիճան պաշտոնյայի հեռացման պատճառ են դառնում:







































