Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի իշխանությունները սկսել են Անհոր ջրանցքի ափերի եղևնիների զանգվածային հատում իրականացնել: Դրանք տնկվել էին մի քանի տարի առաջ, սակայն սկսել են չորանալ շոգի և վնասատուների պատճառով:
Sreda.uz բնապահպանական պարբերականը նշում է, որ տեղի իշխանությունները չեն կարողնում վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոց գտնել: Դրանք Ուզբեկստանի տարածք են մտել տնկիների հետ ու բազմացել:
2013-ի հունիսին հաղորդվեց այն մասին, որ չորացող փշատերև ծառերը սկսել են ներկել կանաչ գույնով:
Լրագրողները կարծում են, որ բուսականության զանգվածային չորացման պատճառը սխալ քաղաքականությունն է, քանի որ ծառերը տնկելիս պետք է հարմարեցվեին տեղի բնակլիմայական պայմաններին: Թռչունների համար պատրաստված տնակները պետք է տեղադրվեին անհրաժեշտ հատվածներում, որպեսզի դրանք ոչնչացնեին վնասատու միջատներին:











































