Լոնդում ձերբակալվել է իտալական մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Ռանկանդորեն, ով 19 տարի թաքնվել է իտալական իշխանություններից՝ հաղորդում է ANSA-ն:
64-ամյա Ռանկանդորեն ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան՝ Լոնդոնի իր բնակարանում, որտեղ նա ապրել է կնոջ և երեխաների հետ: Ձերբակալության պահին նա փորձել է փախուստ գործել, սակայն ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան:
1990-ականներին Ռանկանդորը եղել է «Կոզա Նոստրա» խմբավորման առանցքային դեմքերից մեկը և ղեկավարել է հանցախումբը քաղաքամերձ Տրաբիայում: 1990-ականների կեսերին նա փախել է Իտալիայից և բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում, որտեղ վերջին տարիներին, ենթադրաբար, տուրիստական գործակալություն է ղեկավարել:
Հայրենիքում նրան դատապարտել են յոթ տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցագործության, շորթման և այլ լուրջ հանցագործությունների համար, որոնք իրականացվել են 1987-1995թթ.: 1998 թվականին Ռանկանդորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:











































