Իրանի իշխանությունները նոր հարթակ են կառուցել բալիստիկ հրթիռների գործարկման համար, ասվում է Jane’s Intelligence Review ամսագրի հոդվածում, որը մասնագիտացած է ռազմական թեմատիկայի ուղղությամբ:
Ամսագրի աշխատակիցները հոդվածը գրելիս ուսումնասիրել են Իրանի տարածքում արբանյակներով արված լուսանկարները: Համաձայն դրանց՝ գործարկման հարթակը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Շահրուդա քաղաքի մոտակայքում:
«Լուսանկարների անալիզից կարելի է ենթադրել, որ այդ հարթակը դառնալու է ռազմավարական օբյեկտ, որն օգտագործվում է բալիստիկ հրթիռների գործարկման համար»,- նշում է Մեթյու Կլիմենթսը IHS Jane’s Information Group վերլուծական ընկերությունից, հաղորդում է Interfax-ը:








































