Friday, 12 06 2026
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Տավուշի մարզում խոզերի անկման պատճառը անհայտ մնաց

Շարունակվում են հակասական ու իրարամերժ մնալ ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի և Տավուշի մարզի Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանի տեղեկությունները գյուղում արձանագրված խոզերի անկման մասին:

«Պատճառը անհայտ մնաց: Խնամքը՝ ուրիշ բան չկա այստեղ, ո՛չ հիվանդության հարուցիչ հայտնաբերվեց, ո՛չ էլ կերի մեջ որևէ բան գտանք: Եթե հիվանդություն չկա և կերից չէ, ուրեմն մնում է միայն պահվածքը»,- «Առաջին լրատվական»-ին ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

«Չիմացանք՝ ինչից էր, ոնց որ գաղտնիք են պահում, ինչ են անում»,- խոզերի անկման պատճառի մասին ասաց սահմանամերձ Վազաշենի գյուղապետը:

Հովհաննես Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ նախորդ զրույցում հերքել էր, թե տեսել է խոզերի գերեզմանոցը: Այս անգամ՝ տեսել էր:

«Որպես այդպիսին, խոզերի գերեզման ցույց է տվել գյուղապետը, ասել է՝ սա գերեզման է, բայց թե դրա տակ ինչ կա՝ ինքը խուսափում է պատասխանել: Փորձել ենք քանդել, հասկանալ՝ ինչ կա: Մի քանի հատ մանր խոճկորների դիակ կարող է լինել, որ մենք տեղյակ ենք՝ երկու-երեք հատ անկում է եղել, որից էլ մենք նմուշ ենք բերել և հետազոտել»,- ասաց Անասնաբուժության տեսչության պետը:

Գյուղապետ Լորիկ Բադիրյանը պնդում է, որ խոզերի գերեզմանոցը Անասնաբուժության տեսչությունից են եկել ախտահանել՝ հատ-հատ:

Նրա խոսքով՝ առաջին ակտով 150 գլուխ տարբեր սեռահասակային խմբի խոզեր են անկել:

Հովհաննես Մկրտչյանի ձևակերպմամբ՝ անհնար է՝ 150 գլուխ լինի:

«Դա կարող է լինել մի քանի մանր խոճկոր, որոնք ավելի թույլ են, տկար որևիցե բանի նկատմամբ, կարող է պահվածքի, խնամքի մեջ խախտում լինի, ինչի պատճառով էլ՝ անկում»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը: Ըստ նրա՝ անկած խոզերի թիվը դժվար է հաշվել, որովհետև անտառային պահվածք է, մարդիկ համայնքի ծխամատյաններում իրենց անվան դիմաց չունեն կոնկրետ գրանցված խոզերի քանակ:

Անասնաբուժության տեսչության պետի տվյալներով՝ մարդիկ անտառում խոզ ունեն՝ քանակից տեղյակ չեն:

Դեպքի հետ կապված փորձաքննությունը դադարեցված է:

Գյուղապետ Բադիրյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ անկում չկա, հետո ավելացրեց. «Երևի շուտով ավարտվի, առ այսօր մի փոքր անկումներ ենք ունեցել, որի պատճառով դրանք հարկադիր սպանդի են ենթարկվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում