Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա որոշումով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին գլխավոր ճարտապարետ Նարեկ Սարգսյանն այսօր նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ։









































