Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

Դատաբժիշկ-փորձագետը սպանության գործով ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Բաբայանի գործի դատական քննությունը:

Կապան-Մեղրի տարածքի դատաբժիշկ-փորձագետ, 57-ամյա Գագիկ Բաբայանը մեղավոր է ճանաչվել առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության մեղադրանքի առնչությամբ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գրիգոր Պապյանի սպանության դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում քննվող գործով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Սահակ Սահակյանի մեղադրանքի առնչությամբ դատաբժիշկ-փորձագետ Գագիկ Բաբայանը 2010 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 22-ը Կապան քաղաքում կատարել է Գրիգոր Պապյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ փորձագետը դիտավորությամբ խեղաթյուրել ու սխալ է գնահատել փաստերը և տվել է դատաբժշկական փորձաքննության թիվ 41 ակնհայտ կեղծ եզրակացությունը, որում չի արտացոլել դիակի վրա առկա հետևյալ վնասվածքները՝ «ճակատի վերին միջին հատվածի սալջարդ վերքը, աջից ճակատային թմբկության պրոյեկցիայով մաշկի ամբողջականության ոչ լրիվ խախտումով սալջարդ վերքը, ձախից ճակատ-գագաթային շրջանի արյունազեղումը, նշված շրջաններում գլխի ծածկույթային հյուսվածքների տակ արյունազեղումները, ձախ ստորակնակապիճային շրջանի և քթի ձախ կողմնային շրջանի արյունազեղումը, ձախ աչքի ցանցաթաղանթի տրավմատիկ շերտազատումը, գանգի թաղի ոսկրերի ճակատ-գագաթային շրջանի գծային կոտրվածքը՝ աջից անցումով գանգի հիմ՝ առաջնային գանգափոս, աջից քունքոսկրի խրթեշի առաջնային և վերին հատվածների հարակից ոսկրերի հետ կարանի անջատումը, աջից ճակատային թմբկության շրջանի անկանոն օվալ ձևի ներհրված կոտրվածքը, ձախից ճակատոսկրի արտաքին թիթեղի անկյունաձև գծային կոտրվածքը…»:

Թվարկված վնասվածքները «չնկատելը» պետք է որ բավականին բարդ լիներ, բայց դրանք փորձագետի կողմից «չեն նկատվել»: Հնարավոր է, որ եթե տրված եզրակացության ու գործի հանգամանքների վերաբերյալ բողոքներ չլինեին ու ոչինչ չբացահայտվեր, կեղծ եզրակացության հիման վրա կայացված դատական ակտն էլ ուժի մեջ կմտներ՝ օրենքի ուժ տալով կեղծիքին ու ակնհայտ սխալին:

Բացառված չէ, որ դատական պրակտիկայում նման դեպքեր պատահել ու անցել են աննկատ՝ բողոքների բացակայության, անտերության պատճառով:

Այս գործով բանը հասել է դիակի արտաշիրմումին: Արտաշիրմված դիակը վերստին հերձվել է, կատարվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ի հայտ են բերվել «չնկատված ու չարձանագրված» բազմաթիվ ծանր վնասվածքները:

Ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Բաբայանը իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա ցուցմունք է տվել, որ իր տված եզրակացության մեջ Գրիգոր Պապյանի վնասվածքների մի մասը նկարագրել է ընդհանրական ձևով, մի մասն արդեն իսկ նկարագրված է եղել բժշկական փաստաթղթերում, կոտրվածքների որոշ մասը փոխկապակցել է այլ վնասվածքների հետ, մի քանի վերքեր էլ դիտարկել է որպես մեկ ընդհանուր վերք:

Ամբաստանյալի ցուցմունքով՝ եզրակացության մեջ չնշված վնասվածքներն ընդամենը շտապողականության և անուշադրության, ինչպես նաև մասնագիտական ոչ բարձր որակի, ոչ արհեստավարժության արդյունք են:

Գագիկ Բաբայանն իրեն մեղավոր է ճանաչել ոչ թե կեղծ, այլ մասնագիտական թույլ ու ոչ որակյալ եզրակացություն տալու համար: Նա նշել է, թե վնասվածքները թաքցնելու կամ խեղաթյուրելու, ինչպես նաև կեղծ եզրակացություն կազմելու որևէ դիտավորություն կամ շահագրգռվածություն չի ունեցել:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի պնդումներն արժանահավատ չեն, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ:

Դատարանը առաջադրված մեղադրանքում հաստատված է գնահատել Գագիկ Բաբայանի մեղքը:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նախկինում չդատապարտված ամբաստանյալի տարիքը, ծառայությունները. Արցախյան ազատամարտի տարիներին ցուցաբերած մասնագիտական բարձրակարգ աշխատանքի համար Բաբայանն արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, 2008 թվականին պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, 2004 թվականին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, 2005 թվականին՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալներով, 2011 թվականին՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Դատարանը Գագիկ Բաբայանին դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել 2011 թվականի մայիսի 26-ի համաներումը և ազատել պատժի կրումից:

Գագիկ Բաբայանը կալանքից անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում