Մոտ մեկուկես ժամ առաջ Կենտրոն ոստիկանություն բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցներին՝ Վահե Գևորգյանին, Գոռ Առաքելյանին, Վահագն Մինասյանին և Սևակ Մամյանին: Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել: Տղաները ստորագրել են արձանագրությունը:
Սևակ Մամյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենց առևանգել են: Ոստիկանների պնդմամբ՝ խախտվել է 172/2 հոդվածը, սակայն ակտիվիստները հիմնավորում են, որ որևէ հոդված չի խախտվել:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի










































