Ինչպես գրում է The Times-ը, «Ալ-Քաիդայի» առաջնորդի երեք կանայք, որոնք ձերբակալվել են պակիստանյան հատուկ ծառայությունների կողմից, անազատության մեջ միմյանց հետ կռվում են: Երկու ավագ կանայք կրտսերին մեղադրում են Բեն Լադենի թաքնվելու տեղը ամերիկյան հատուկ ծառայություններին հայտնելու համար:
Այն կանայք, որոնք Սաուդյան Արաբիայից են, դուրս են եկել ընդդեմ երիտասարդ եմենուհու: Հայտնի է, որ ավագ կանայք ապրել են Աբոթաբադի շենքի երկրորդ հարկում, իսկ կրտսերը՝ երրորդ: Կանայք ասում են, թե նա դիտմամբ կամ պատահաբար հայտնել է Բեն Լադենի գտնվելու վայրի մասին:
Պակիստանի հատուկ ծառայության ներկայացուցիչը պատմել է, որ այս ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Հենց Բեն Լադենը տուն է բերել երիտասարդ եմենուհուն, որը գրեթե երկու անգամ ավելի երիտասարդ է, քան մյուս երկուսը, նրանց միջև գժտություն է առաջացել:
Կանայք նաև վիճում են, թե ով է մարմնով փակել ամուսնուն: Պաշտոնական վարկածով դա եղել է կրտսեր կինը, սակայն ավագ կանայք հերքում են դա՝ ասելով, թե իրենք են փորձել փրկել իրենց ամուսնու կյանքը:











































