YouTube-ը՝ աշխարհում խոշորագույն վիդեոհոսթինգը, հասանելի է համակարգիչներով, հեռուստացույցով, բջջային սարքով: Միակ բանը, որը զերծ է YouTube-ի գերակայությունից, ավտոմեքենան է:
Վիդեոհոսթինգը ներկայացրել է իր ամենահամարձակ ինովացիայի մասին տեսանյութ: Այն CarTube-ի մասին է՝ հավելված, որը մեքենան վերածում է YouTube ստուդիայի:
Էկրանի դեր է տանում մեքենայի դիմապակին: Տեսանյութը գտնելու համար պետք է անվանումն անհրաժեշտ դաշտում հավաքել ղեկին գտնվող ստեղնաշարի օգնությամբ: Տեսանյութերին Like դնելու հարցում կօգնի դռան արգելափականը: Չնայած տեսանյութում վստահեցնում են, որ մեքենան անվտանգ է, սակայն մեկնաբանություններից պարզ է դառնում, որ CarTube-ի գաղափարը վախեցրել է մարդկանց:










































