The Local-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել անհապաղ արգելք դնել իսլամական արմատականների կողմից փողոցներում Ղուրան բաժանելը։
Նրա խոսքերով՝ սալաֆիականների նման կամպանիաները քաղաքական իսլամի դրսևորում են, և դա այլևս չի կարելի հանդուրժել։
Ընդգծվում է, որ Վիեննայի, Գրացի, Զալցբուրգի ու Ինսբրուքի փողոցներում տեղի «Իրական կրոն» սալաֆիական խմբավորման անդամները բաժանում են գերմաներենով գրված Ղուրանի գրքեր՝ դա անելով Lies! կարգախոսի ներքո (գերմաներենից թարգմանաբար դա նշանակում է «ընթերցի՛ր»)։











































