Հնագետները Գվատեմալայում հայտնաբերել են մայաների բացառիկ արձան: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Այն հայտնաբերվել է մայաների բուրգերի ավերակների ուսումնասիրությունների ժամանակ: Արձանը շատ լավ պահպանված է, որի երկարությունը 9 մետր է, իսկ բարձրությունը՝ 2 մետր:
Հնագետների կարծիքով՝ գտածոն թվագրվում է մոտավորապես 590թ.-ով: Գիտնականնները կարծում են, որ մայաները արձանին հատուկ նշանակություն են տվել. գտնվելով դամբարանում՝ այն պետք է պաշտպաներ հանգուցյալին: Նրանք կարծում են, որ գտածոն առաջին օրինակներից է այն բանի, թե ինչպես են մայաների ղեկավարները հավերժացրել իրենց կառավարումը արվեստի գործերում:
Բուրգի խորքում գտնված մարդու կմախքը և բազմաթիվ զարդերը հնագետներին թույլ են տվել ենթադրել, որ ամբողջ բուրգը պատկանել է մայաների հիերարխիայի անդամներից կամ բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչներից մեկին:












































