Washington Post թերթի խմբագրական քաղաքականությունը կմնա նույնը սեփականատիրոջ փոխվելուց հետո: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է թերթի հրատարակիչ Քեթրին Ուեյմութը:
Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ թերթը մոտ ժամանակներս 250 մլն դոլարով կվաճառվի Amazon ընկերության ղեկավար Ջեֆրի Բեզոսին: Մի քանի տասնամյակների ընթացքում թերթը պատկանել է Դոնալդ Գրեմի գլխավորած համանուն հոլդինգին: Գործարքն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ:
Նշենք, որ Ուեյմութը Գրեմի զարմուհին է: Ուեյմութը մնում է իր պաշտոնում և վստահեցնում, որ նոր սեփականատերը չի հեռացնի աշխատողներին: