Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։ Ինչպես հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը, նախարարներն ընդգծել են բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը։
Նշվում է, որ Մամեդյարովը ընդունել է Ֆրանսիայի առաջարկը, որը նախատեսում է «3+2» ձևաչափով հանդիպում (Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ) Համբուրգում դեկտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում։










































