ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ձմեռային զորակոչի կարգը։
Որոշման նախագիծը գործադիրի հավանությանն է ներկայացրել պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։
Համաձայն նախագծի՝ 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով, ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով կստեղծվեն մարզային զորակոչային հանձնաժողովներ, կհաստատվի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:








































