Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-95ՄՍ» ռազմավարական հրթիռակիրները թևավոր հրթիռներով հարվածել են Սիրիայում գտնվող ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին։
Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։ Հրթիռների արձակումն իրականցվել է Միջերկրական ծովի ջրատարածությունից։ Հարվածին մասնակցող ինքնաթիռները բազավորվել են Էնգելսի օդանավակայանում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռները թռչել են Ռուսաստանի տարածքում գտնվող օդանավակայաններից մեկից, երկու անգամ լիցքավորվել են օդում և հաղթահարել ավելի քան 11.000 կիլոմետր։
ՌԴ ՊՆ-ը մանրամասնել է, որ ինքնաթիռներն անցել են հյուսիսային ծովերով ու Հյուսիսային Ատլանտիկայով, իսկ հրթիռային հարված հասցնելուց հետո վերադարձել են իրենց բազավորման վայր։
Ռուսական հեռահար ավիացիան Սիրիայում գործող իսլամականների դեմ առաջին անգամ գործածվել է 2015 թվականի նոյեմբերի 17-ին։ Այն ժամանակ ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածել էր 23 ռմբակոծիչ։







































