ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը չորեքշաբթի օրվանից գտնվում է Բեռլինում, հինգշաբթին սկսել է Adlon հյուրանոցի մարզասրահ այցից, հաղորդում է Bild պարբերականը։ Գերմանական պարբերականը լուսանկարներ չի հրապարակել, քանի որ նախագահի անվտանգության աշխատակիցները խստորեն արգելել են լրագրողներին և հյուրանոցի մյուս հյուրերին լուսանկարել նրան։
Տեղեկատվության համաձայն՝ մոխրագույն մարզահագուստ հագած Օբաման իր անհատական մարզչի ղեկավարությամբ վարժությունների շղթա է արել բիցեպսի և տրիցեպսի համար։
Նշվում է, որ սա նախագահի սովորական առօրյայի մի մասն է:








































