Հոնգկոնգի մաքսային ծառայությունն առգրավել է փղոսկրի, ռնգեղջյուրի եղջյուրների և հովազի մորթու ապօրինի խմբաքանակ՝ 5 մլն դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բոլոր իրերն, այդ թվում՝ փղի հազարից ավելի ժանիքներ, թաքցված են եղել փայտե բեռնարկղերի մեջ:
Բնապահպանների խոսքերով, մաքսանենգ ճանապարհով փղոսկրը հիմնականում ներկրվում է Չինաստան և Թայլանդ, որտեղ օգտագործվում է զարդեր պատրաստելու համար:
Հավելենք, որ փողոսկրի վաճառքն արգելված է 1989-ից՝ համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի:










































