ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակի պատճառով, փոխանցում է Associated Press-ը:
Այս որոշումն արտահայտում է ԱՄՆ-ի դժգոհությունը՝ Սնոուդենին ապաստան տրամադրելու, ՀՀՊ-ի հետ կապված իրավիճակում Մոսկվայի «կամակորության», ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ:
Օբաման կմասնակցի Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթնաժողովին, սակայն Պուտինի հետ հանդիպում չի կայանա:
ԱՄՆ ազգային անվտանգության փոխխորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որՍնոուդենին ապաստան տրամադրելու Ռուսաստանի որոշումն ԱՄՆ-ին նետված ձեռնոց էր, որը սառեցրել է երկկողմ հարաբերությունները:










































