«Ադմիրալ Կուզնեցով» հածանավի ավիաթևի կազմից Սու-33 կործանիչները սիրիական Իդլիբ նահանգում ոչնչացրել են «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման առնվազն 30 գրոհայինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ երեքշաբթի հասցվել է «զանգվածային մարտական հարված», ինչի արդյունքում գրոհայինները լուրջ վնաս են կրել, ոչնչացվել է խմբավորման խոշոր կազմավորում։
Կոնաշենկովը նշել է, որ հետախուզական աղբյուրները հաստատել են առնվան 30 ահաբեկչի մահը։ Նրանց թվում են դաշտային հրամանատարներ Մուհամմադ Հելալան, Աբու Ջաբեր Հարմուժան և Աբուլ Բահա Ալ-Ասֆարին, ովքեր հարձակում էին ծրագրել Հալեպի վրա։ Ալ-Ասֆարին պատասխանատու է եղել Հալեպում և Համայում «Ջեբհաթ ալ-Նուսրայի» ռեզերվային մնացորդների միավորման համար։










































