Daily Mail-ի փոխանցմամբ՝ Աֆրիկայում ձիուց ընկած զբոսաշրջիկին հաջողվել է ողջ մնալ էգ առյուծի հետ հանդիպումից հետո։ Միջադեպը գրանցվել է Բոտսվանայում՝ Օկավանգո գետի դելտայում։
Էլի անունով տղամարդն ու նրա կինը ձիերով արշավել են խմբի կազմում, և երբ խումբը նկատել է գիշատիչ կենդանուն, ձիերին մղել է առաջ։ Առյուծը նետվել է նրանց հետևից։
Ինչ-որ պահի Էլին ձիուց ընկել է գետը, ինչը սակայն միայն որոշ ժամանակ անց են նկատել մյուս ճանապարհորդները։ Ոտքի կանգնելուց հետո Էլին հանդիպել է առյուծին, սակայն կենդանին չի նետվել նրա վրա։ Արդյունքում Էլիին հաջողվել է փախչել և միանալ իր խմբին։
Հիշեցնենք, որ Օկավանգոյի դելտան հանդիսանում է մոլորակի խոշորագույն ներքին դելտան, որը չունի ելք դեպի համաշխարհային օվկիանոս։









































