Վրաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հաստատել է «Քաղաքացիների քաղաքական միավորումների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որի համաձայն՝ իրավաբանական անձինք կրկին կուսակցություններին նվիրաբերություններ անելու իրավունք կստանան։ Այդ մասին հաղորդում է Lenta գործակալությունը:
Պատգամավորներն օրինագիծն ընդունել են արագացված կարգով՝ երկրորդ և երրորդ ընթերցմամբ: «Կողմ» է քվեարկել 86 խորհրդարանական, «դեմ» քվեարկող չի եղել: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից՝ օրենքի փոփոխված տարբերակը ստորագրելուց հետո:
Նվիրաբերությունների առավելագույն սահմանը կկազմի մոտ 72,7 հզ. դոլար: Դրա հետ մեկտեղ կան մի շարք սահմանափակումներ: Օրինակ, նվիրաբերություններ չեն կարող անել այն իրավաբանական անձինք, ովքեր անցած տարի իրենց եկամուտների ավելի քան 15 %-ը ստացել են պարզեցված պետական գնումների արդյունքում:










































