Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ունե՞մ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում, այո, ունեմ. Վիգեն Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր՝ Զինված ուժերի զորքերում ծառայություն չանցնելու մասին հարցին` նշելով, որ խորապես անարդար է համարում այդ հարցադրումը, որովհետև ինքը որևէ տարբերություն չի դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև:

«Ցանկանում եմ հստակ բոլորիդ ասել, որ խորապես անարդար եմ համարում այդ հարցադրումը, պարզ պատճառով, որ ես որևէ տարբերություն չեմ դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: Մենք այսօր էլ խթանում ենք և խրախուսում, որ երիտասարդը, ստանալով քաղաքացիական կրթություն, զուգահեռ անցնելով ամբիոն, ստանա սպայի կոչում և անցնի ծառայությունը՝ որպես ժամկետային սպայական ծառայություն անցնող զինծառայող: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, եթե քաղաքացին բանակ է գալիս ոչ թե որպես շարքային, այլ գալիս է երկու, երեք բարձրագույն կրթությամբ փորձում է ավելի արդյունավետ ծառայություն բերել իր երկրին, ԶՈՒ-ին և բանակին: Իմ ծառայությունն՝ ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո, ունեմ այդպիսի բարդույթ»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարն ավելացրել է, որ երբ տեղափոխվում էր Պաշտպանության նախարարի պաշտոնին՝ անկեղծ զգացել է բարդույթը, թե ինչպես պետք է կանգնի մարտական դիրքում հերթապահություն իրականացնող շարքայինի կամ սպայի առջև, ընդունի նրա զեկույցը, տա որևէ հրահանգ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ինքն այսօր էլ ունի այդ բարդույթը, բայց իր ընկերները, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնող, ամեն ինչ անում են, որպեսզի այդ անցումը շատ հեշտ տեղի ունենա:

«Սա իրոք շատ կարևոր հարց է, որովհետև այն և հասարակությանն էր հետաքրքրում և եթե անկեղծ ասեմ, անձամբ ինձ էլ, երբ ստացա այս առաջարկը: Խորապես վստահ եմ նրանում, որ այն համակարգում, որը ներդրել ենք տարիներ առաջ, որտեղ կա Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության ֆունկցիայի հստակ տարաջնատում, պարտադիր է, որպեսզի ՊՆ-ն ղեկավարի քաղաքացիական անձ: Ոչ թե քաղաքացիական անձ, որը զինվորական էր ու զորացրվել է ու այժմ քաղաքացիական է, այլ քաղաքացիական անձ, որը ստացել է քաղաքացիական բարձրագույն կրթություն և ներկայացնում է քաղաքական ուժ և որն իրականաց նում է քաղաքական ու քաղաքացիական վերահսկողություն ԶՈՒ-ի նկատմամբ: Կլինեմ ես կամ մեկ ուրիշը, կարծում եմ, որ մենք պետք է համարենք լուծված այն հարցը, որ պաշտպանության նախարարը պետք է միշտ լինի քաղաքացիական անձ»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ մենք պետք է ունենանք շատ ամուր ԶՈՒ-ի շտաբ, զինվորական և սպայակական ուժեղ կառույց և քաղաքացիական Պաշտպանության նախարարություն, որի դեպքում նախարարը զինվորականներին կարող է տալ ոչ հարմարավետ, ոչ միշտ ակնհայտ հարցեր և խնդրել պատասխաններ, որոնք կարող են օգնել բարձրացնել ԶՈւ-ի արդյունավետո ւթյունը:

«Սա մեր մոդելը չէ, աշխարհում, հատկապես ժողովրդավարական երկրներում հասկանալի և շատ տարածված մոդել է: Եթե որևէ զինվորականի, Գլխավոր շտաբի պետի մտքով անցներ առաջ քաշել ազգ-բանակի գաղափարախոսությունը՝ դրանից կգար ռազմական հեղաշրջման հոտ, որովհետև դա բացարձակ զինվորականի գործն ու խնդիրը չէ, դա պետք է անի քաղաքացիական պաշտպանության նախարարը: Եթե զինվորականը փորձի զբաղվել ռազմադիվանագիտական հարաբերությունների խորացմամբ, կլինի առնվազն անարդյունավետ, եթե զինվորականը փորձի զբաղվել զինվորական կրթության կազմակերպման խնդիրներով, դա կլին ի միշտ նեղ մասնագիտական՝ առանց ներգրավման այլ հնարավորությունների, որոնք առկա են երկրում»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում