Իրանում ջրհեղեղի հետևանքով տուժել են ավելի քան 80 գյուղ և 15 ավան՝ Սիստան և Բելուջիստան, Քիրման, Ֆարս և Գորմուզգան գավառներում:
Այդ մասին հաղորդել է Իրանի «Կարմիր կիսալուսնի» կազմակերպության ներկայացուցիչ Հուսեյն Դերահշանը՝ փոխանցում է Fars News գործակալությունը:
Դերահշանի խոսքերով՝ այդ գավառներում փրկարարական աշխատանքներին մասնակցում է 40 բրիգադ:
Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով մահացել են մեկ տղա և մեկ աղջիկ:









































