Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ՝ կապված Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագծի ֆինանսավորման հետ։
Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման փոխնախարար Մոհսեն Փուր Սեյեդը։ Նրա խոսքերով՝ Իրանը ձգտում է հնարավորինս արագ վերացնել երկաթուղու տվյալ սեգմենտի կառուցումը։
Սեյեդի խոսքերով՝ չինական ներդրումների ֆինանսների ներգրավումը կարագացնի երկաթուղու կառուցումը, և Թեհրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ։
Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը ավելի խոշոր նախագծի՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասնիկն է։








































