Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) մասնագետ Ռալֆ Կատալանոն և նրա գործընկերները հետազոտել են Ճապոնիայում 2006-2011 թվականների ընթացքում ծնունդների վիճակագրությունը: Երկրաշարժից հետո էպիկենտրոնին մոտ գտնվող շրջաններում հիմնականում աղջիկներ են ծնվել:
American Journal of Human Biology ամսագրում տպագրված հոդվածում հետազոտողները նշում են, որ առավելապես տուժած շրջաններում ծնվել է սպասվածից 2.2 տոկոսով ավելի քիչ տղա:
Նման սեռային անհամաչափությունը դիտվում է ոչ առաջին անգամ: Օրինակ՝ քիչ թվով տղաներ են ծնվել նաև 2008-ին Ամերիկյան ֆոնդային բորսայի փլուզման ժամանակ:
Հավանաբար սթրեսի պատճառով արական սեռի սաղմերի վիժումները շատանում են: Պտուղն արտադրում է խորիոնիկ գոնոդատրոպին հորմոնը, որը թույլ է տալիս «քողարկել» մոր իմունային համակարգի օտար մարմինը: Արական սեռի սաղմերը էգերի համեմատ ավելի քիչ են այդ հորմոնից արտադրում, հետևաբար ավելի խոցելի են կնոջ իմունային համակարգի կողմից «հարձակումների» նկատմամբ:










































